«Երևանում հայտարարում են, թե առայժմ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա, քանի որ իրենք դեռ չեն անդամակցել Եվրամիությանը։ Հայաստանում արդեն ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքը, այնպես որ, հարցն արդեն խիստ է դրված: Այստեղ, անշուշտ, պետք է արագ կողմնորոշվել ու հարցերը լուծել»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։               
 

Անհասցե ուղերձ

Անհասցե ուղերձ
02.03.2026 | 18:13

Կան մարդիկ, որոնք անամոթությունը շփոթում են ազատամտության, իսկ հաճախ` նաև համարձակության հետ: Հասարակության, առավել ևս` պետության համար վտանգավոր են հատկապես նրանք, ովքեր երկիր են ղեկավարում հենց այդ թյուրըմբռնմամբ:

Առավել քան վտանգաված է այն երկրի ապագան, որտեղ անամոթությամբ տառապում են ոչ միայն պետության ղեկին հայտնված անհատը կամ անհատները, այլև վերջիններիս հետևող ու հանդուրժող հասարակությունը:

Չգիտեմ ինչու, բայց տպավորությունն այնպիսինն է, որ այսօր մենք ազգովի հայտնվել ենք մի հանգրվանում, որտեղ իշխողը ոչ թե եղածը պատվով պահելու բանական համարձակությունն է, այլ, մնացածը զիջելու գնով, «խաղաղություն» հաստատելու անամոթությունը:

Հ.Գ.-Հավատացեք, ընթացիկ իսրայելա-իրանական պատերազմն էլ կավարտվի, բայց աշխարհը չի խաղաղվի: Իսկ այսօր, ճակատագրի կամոք, մենք ապրում ենք նույն այդ աշխարհի ամենթեժ կետերից մեկում:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 2593

Մեկնաբանություններ